Հայաստանն առողջապահության ինդեքսով գերազանցում է Ադրբեջանին և Վրաստանին

20:55   30 հոկտեմբերի, 2026

Հայաստանն առողջապահության ինդեքսով գերազանցում է Ադրբեջանին և Վրաստանին։ Դրա մասին են վկայում Կյանքի արժեքի և որակի աշխարհի խոշորագույն Numbeo տվյալների բազայի վարկանիշային աղյուսակի տվյալները:

Ըստ 2026 թվականի առաջին վեց ամիսների տվյալների՝ Հայաստանի ցուցանիշը կազմել է 60 միավոր, Վրաստանինը՝ 56,5 միավոր, իսկ Ադրբեջանինը՝ 49 միավոր:

Թուրքիայի ինդեքսը կազմել է 71,3 միավոր, Ռուսաստանինը՝ 61,7 միավոր, Իրանինը՝ 52,8 միավոր:

Ցանկում ներառվել է 101 երկիր:



© NEWS.am Medicine