Որոշ բանջարեղենների կեղևը և սերմերը հինգ անգամ ավելի շատ բջջանյութ են պարունակում, քան միջուկը. IJFSN

10:32   1 նոյեմբերի, 2026

Մրգերի և բանջարեղենի կեղևը, սերմերը և այլ մասերը, որոնք սովորաբար դեն են նետվում, կարող են զգալիորեն ավելի շատ սննդային մանրաթել պարունակել, քան ուտելի միջուկը: Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականների իրականացրած հետազոտությունը նման տարբերություններ է հայտնաբերել ուսումնասիրված 12 բուսական սննդամթերքներից 10-ում։

Արդյունքները հրապարակվել են International Journal of Food Sciences and Nutrition-ում: Հետազոտողները համեմատել են թարմ մրգերի և բանջարեղենի հաճախ օգտագործվող մասերի մանրաթելերի պարունակությունը ավելի հաճախ դեն նետվող մասերի հետ, ներառյալ կեղևը, սերմերը և ցողունները։

Օրինակ՝ մշկադդմի կեղևը և սերմերը պարունակում են 9,25 գրամ բջջանյութ 100 գրամ մթերքի մեջ: Ձմերուկի կեղևը պարունակում է 2,10 գրմա 100 գրամի մեջ: Իսկ անանասի կեղևը և միջուկը պարունակում են մոտավորապես հինգ անգամ ավելի շատ բջջանյութ, քան միջուկը: Սակայն բացառություններ ևս եղել են. բրոկոլիի ցողունները պարունակում են 28,4 տոկոսով պակաս բջջանյութ, քան ծաղկաբույլերը:

Հետազոտողների կարծիքով՝ բուսական սննդի ավելի կայուն օգտագործումը կարող է նպաստել բջջանյութի ընդունման ավելացմանը և կրճատել սննդի թափոնները: Սա հատկապես արդիական է Մեծ Բրիտանիայում, որտեղ, ըստ ուսումնասիրության, մեծահասակների միայն 4 տոկոսն է օրական ստանում խորհուրդ տրվող 30 գրամ բջջանյութը։

Գիտնականները նաև պարզել են, որ մարդիկ կարող են վախենալ նման սննդամթերքների մարսողության հետ կապված մտահոգություններից և հուսալի սննդային տեղեկատվության բացակայությունից: Միևնույն ժամանակ, հետազոտության մասնակիցներին ավելի շատ մոտիվացրել են առողջության համար հնարավոր օգուտները, քան շրջակա միջավայրի հետ կապված մտահոգությունները։

Հեղինակներն ընդգծել են, որ խոսքը չի վերաբերում բոլոր մրգերի և բանջարեղենների կեղևն ուտելուն կամ դրանց մեծ քանակությամբ օգտագործմանը: Հետազոտությունը ներառել է միայն 12 տեսակի սննդամթերք, ընդ որում՝ բջջանյութը չափվել է հում վիճակում: Բույսի որոշակի մասերի անվտանգությունն ու պիտանիությունը կախված են մթերքից և պատրաստման եղանակից:



© NEWS.am Medicine