Երեւանում դեկտեմբերի 1-2–ը կկայանա արգանդի միոմային նվիրված սեմինար

16:31   29 նոյեմբերի, 2014

Դեկտեմբերի 1-2-ը Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնում կազմակերպվում է սեմինար «Արգանդի միոմայի էնդոսկոպիկ բուժումը» եւ «Էնդոմետրիոզի հորմոնալ բուժումը» թեմաներով: Սեմինարի ընթացքում կատարվելու են նաեւ մոտ մեկ տասնյակ լապարասկոպիկ եւ հիստերոսկոպիկ վիրահատություններ՝ ուղիղ հեռարձակմամբ:

Սեմինարին հրավիրված վիրաբույժներն են՝ պրոֆեսոր Լաուրա Կապուշեւան, Մոսկվա, ՌԴ եւ պրոֆեսոր Վիտալի Բեժենարը, Սանկտ-Պետերբուրգ, ՌԴ։

 

 



© NEWS.am Medicine