Անընդհատ մրսո՞ւմ եք: Դա էլ իր պատճառն ունի

13:03   7 դեկտեմբերի, 2014

Ոչ ոք ապահովագրված չէ մինչեւ ոսկորները մրսածություն զգալուց, հատկապես երբ խոսքը ձմեռային ամիսներին է վերաբերում:

Բայց ի՞նչ անել, եթե ընդհանրապես տաքանալու միջոց չի գտնվում: Եվ վերջապես, մի՞թե հավերժ մրսածությունն էլ բժշկական պատճառներ ունի:

FoxNews Health-ի խմբագրությունը հետեւյալ էլեկտրոնային նամակն է ստացել՝ ընթերցողից.

«Միշտ մրսում եմ: Վահանաձեւ գեղձս ստուգեցին, պարզվեց՝ նորմալ է: Ի՞նչ պատճառ կարող է դրան լինել եւ ո՞ր հետազոտության միջոցով կարող եմ մշտապես սառը ձեռքերիս ախտորոշումը գտնել»: 

Վահանաձեւ գեղձն իրոք կարող է մշտական մրսածությանը նպաստել, սակայն երեւույթն այլ պատճառներ եւս ունի.

* Խիստ սահմանափակ սննդառություն – քիչ սնվելիս օրգանիզմը պահպանում է էներգիան եւ ցածր քանակությամբ ջերմություն արտազատում:

* Անբավարար քուն – սա եւս կարող է օրգանիզմի ակտիվության նվազեցման հանգեցնել:

* Անեմիա – հիվանդության առկությունը կարող եք արյան պարզագույն հետազոտությամբ կարող եք ստուգել:

* Հորմոնալ անհավասարակշռություն – կանանց մոտ էստրոգենի տատանվող մակարդակը սառը ջերմաստիճանի նկատմամբ զգայունություն կարող է հաղորդել:

* Ռայնաուդի հիվանդություն – դեպի մաշկը ձգվող արյունատար անոթները եւ փոքր զարկերակները սեղմվում են եւ արյան թույլ շրջանառության հանգեցնում:

* Մարմնի ցածր քաշ – խոսքը թե մկանային, եւ թե ճարպային զանգվածին է վերաբերում: Մկանների կիրառումը ջերմության արտազատման է հանգեցնում, իսկ ճարպերն էլ կարող են ջերմամեկուսացումն ապահովել: 

Եթե անդադար մրսում եք, հարկ է առաջնային օգնության բժշկի կամ էնդոկրինոլոգի օգնությանը դիմել:



© NEWS.am Medicine