Փորձագետները խորհուրդ են տալիս երկու անգամ կրճատել շաքարի օգտագործումը

12:21   7 հունվարի, 2014

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դիտարկում է օրվա ռացիոնում շաքարի ներկայիս քանակի կրճատումը մինչեւ ընդունված օրաբաժնի կեսը։

Համաձայն նոր պահանջների՝  շաքարի օրական չափաբաժինը պետք է կազմի հինգ թեյի գդալ՝ մոտավորապես այնքան, որքան պարունակվում է  մեկ «Մարսի»  կամ լիմոնադի կես շշի մեջ, հաղորդում է Newsmax Health-ը:

«Ես կհամաձայնեի շաքարի օգտագործումը կրճատել հինգ տոկոսով»,- նշեց Շրինատ Ռեդդին՝ սրտաբան եւ ԱՀԿ-ի փորձագետների խմբի անդամ:

ԱՄՆ-ի առողջապահության վիճակագրության Ազգային կենտրոնի եւ հիվանդությունների վերահսկամ  եւ կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ մարդկանց մեծամասնությունն իրենց ընդհանուր կալորիաների 13%-ը ստանում է շաքարի ավելացումից: Դա ոչ միայն   լրացուցիչ կալորիաներ է տալիս՝ մեզ ավելի գեր դարձնելով, այլ շաքարի պատճառով  սննդի ռացիոնում պակասում են այնպիսի օգտակար բաղադրիչներ, ինչպիսիք են մրգերը, բանջարեղենը եւ այլ սննդարար մթերքներ:



© NEWS.am Medicine