Պարացետամոլը կոֆեինի հետ զուգակցված ավելի արդյունավետ է

13:07   8 հունվարի, 2014

Փորձագետները հաճախ խորհուրդ են տալիս պարացետամոլը խմել սուրճի հետ որպես գլխացավի դեմ արդյունավետ միջոց:

Ներկա պահին հետազոտություն է իրականացվում ՝ համեմատեւլու համար ուժեղ գլխացավերի ժամանակ պարացետամոլ-սուրճ համակցության եւ իբուպրոֆենի ազդեցությունը, հաղորդում է Daily Mail-ը: 

Պարեքսել Ինտերնեյշընալ (Parexel International)  ամերիկյան կլինիկական հետազոտական իսնտիտուտում  իրականացվող հետազոտությանը մասնակցելու են մոտ 300 մարդ: Հիվանդների մի մասը ակտիվ բուժում է ստանալու՝ 500 մգ պարացետամոլ եւ  65մգ կոֆեին (այնդքան է պարունակվում մեկ բաժակ սուրճի մեջ):  Կոֆեինը  պարացետամոլի ազդեցությունն ուժեղացնող թույլ խթանիչ է:

Օքսֆորդի համալսարանում  իրականացված հետազոտության ժամանակ գիտնականները հաստատեցին, որ  պարացետամոլը, 100մգ կամ մի քիչ ավելի կոֆեինի հետ զսւգակցված,  10 %-ով թեթեւացնում է մարդկանց գլխացավը:

 

 

 

 



© NEWS.am Medicine