17:28 17 հունվարի, 2015Փոքրիկ Բեյլի Ռոուզ Դագինսն (Baylee Rose Duggins) ընդամենը երեք ամսեկան էր, երբ նրան հոսպիտալացրել են մանկական ցնցումային համախտանիշով (SBS): Աղջիկը գլխուղեղի վնասվածք է ստացել այն բանից հետո, երբ նրա կենսաբանական հայրը ուժեղ ցնցել է նրան: Ինչպես հաղորդում է Fox News-ը, 15 տարի անց աղջիկը մահացել է:
Ցնցման հետեւանքով Բեյլին գլխի ծանր տրավմա է ստացել, որի հետեւանքով առաջացած ուղեղի վնասվածքը նրան զրկել է տեսնելու, քայլելու, խոսելու կամ սեփական ուժերով ուտելու կարողությունից:
Մոր՝ Շանոն Սթայլզի (Shannon Stiles) խոսքով երեխային բուժելը դժվար է եղել: Աղջիկը մահացել է շնչառական անբավարարությունից առաջացած թոքերի բորբոքումից, եւ դատական քննիչը նրա մահը բնորոշել է որպես սպանություն, քանի որ փոքրիկին ցնցել են երեխա ժամանակ:
Վարչական շրջանի դատախազը մտադիր է աղջկա կենսաբանական հորը՝ Քրիստոֆեր Շվանցին (Christopher Schwanz), երկրորդ աստիճանի սպանության մեղադրանք առաջադրել: Վերջինս 2000 թ. երեխաների երկրորդ աստիճանի բռնության մեղադրանքով արդեն դատապարտվել էր, բայց 46 ամսվա կալանքի դատապարտելոբ, պատիժը կրել էր միայն երկու տարի:
Աղջկա վիճակն վատթարացել էր դեռ անցած ամիս, եւ նրա մայրը որոշել է այս ամիս անջատել նրան կենսաապահովման սարքավորումներից:
«Ինձ թույլ տվեցին նրա մահճակալին մոտենալ, եւ ես պարզապես փաթաթվեցի նրան, բռնեցի ձեռքը, ծնկներս մոտեցրի նրա ծնկներին եւ թողեցի իր վերջին շունչն առնի»,-պատմել է աղջկա մայրը:
Մոր խոսքով, աղջիկը երաժշտություն շատ է սիրել: Նա նաեւ մարդկանց խնդրել է երբեք չցնցել իրենց երեխաներին, երբ նրանք լացում են, ինչքան էլ որ տխուր կամ բարկացած լինեն:



