Զայրույթը ծխելու չափ վտանգավոր է սրտի համար

22:28   17 հունվարի, 2015

Տանը, աշխատավայրում կամ փողոցում հաճախ ենք ինչ-ինչ պատճառներով բարկանում:

Ի՞նչ է զայրույթը, եւ որքանո՞վ է այն վտանգավոր մեր առողջության համար: Պարզվում է՝ զայրույթի առաջնահերթ թիրախը սիրտն է:

Հարվարդի բժշկական դպրոցի հոգեբույժ Ժոզեֆ Շրանդը (Joseph Shrand) պնդում է, որ զայրույթը ղեկավարելն այնքան կարեւոր է մեր սրտի համար, որքան ծխախոտից հրաժարվելը, առողջ սննդակարգը եւ կանոնավոր մարզվելը:

Newsmax.com-ի հետ հարցազրույցում բժիշկը նշել է, որ զայրույթը գոյատեւման զգացմունք է, ուստի մենք բարկանում ենք՝ կարծելով, որ ինչ-որ մեկը պարտադրում է մեզ: Ավելին, զարյրույթը մի զգացում է, որը նախատեսված է ուրիշին փոխելու համար: Այսինքն՝ բարկանալով մենք ուզում ենք, որ մեր դիմացի մարդն ուրիշ բան անի, կամ այս մի բանը չանի:

Բազմաթիվ բժշկական ուսումնասիրություններ ցույց են տվել, որ բղավող, գոռացող եւ զայրացող մարդիկ ավելի են հակված սրտային հիվանդություններին, քան հանգիստ մարդիկ: Գիտնականները, սակայն, դեռ չգիտեն, թե ինչու են զայրույթն ու թշնամանքն ակտիվացնում այսպես կոչվող «պայքարի կամ թռիչքի ազդակը», որն էլ իր հերթին նպաստում է սթրեսային հորմոնների մակարդակի բարձրացմանը, (ներառյալ ադրենալինի եւ խոլեստերինի)՝ արագացնելով սրտի ռիթմը եւ մեծացնելով արյան ճնշումը:

Հետազոտողները պարզել են նաեւ, որ զայրույթն ավելի շատ տղամարդկանց, քան կանանց սրտի համար է վնասակար:



© NEWS.am Medicine