21:17 11 հունվարի, 2014Դեղերի նոր համակցումը կարող է երկարացնել կյանքի տեւողությունը սպիտակարյունության որոշ դեպքերում, ասվում է the New England Journal of Medicine օնլայն ամսագրում հրապարակված նոր հետազտության մեջ:
Գերմանացի գիտնականների գլխավորությամբ իրականացված հետազոտությանը մասնակցություն են ունեցել քրոնիկ լիմֆոլեյկոզ (ՔԼԼ) ախտորոշումով գրեթե 800 տարեց մարդ (միջին տարիքը 73): ՔԼԼ-ը քաղցկեղ է արյան եւ ոսկրածուծի ՝ ոսկրերի ներսում գտնվող հյուսվածքի, որտեղ տեղի է ունենում արյան բջիջների գոյացում:
Հետազոտության մասնակիցները, որոնցից ոչ մեկ մինչեւ հետազոտությունը բուժում չէր ստացել, բաժանվել են երեք խմբի , հաղորդում է Newsmax Health-ը:
Առաջին խումբը ստացել է քլորամբուցիլ անունով ներքին ընդունման դեղամիջոց (հայտնի նաեւ Leukeran առեւտրային անունով)՝ ՔԼԼ-ով հիվանդ տարեց մարդկանց ստանդարտ քիմիոթերապեւտիկ դեղամիջոց:
Երկրորդ խումբը ստացել է քլորամբուցիլ գումարած ռիտուքսիմաբ (Rituxan) անվանումով դեղամիջոց: Այս դեղամիջոցը,այլ քիմիոթեապեւտիկ միջոցների հետ համակցված,ավելի քան տասը տարի հաջողությամբ օգտագործվում է ՔԼԼ-ով երիտասարդ հիվանդների բուժման ժամանակ, ասել է փորձագետը:
Երրորդ խումբը ստացել է քլորամբուցիլ գումարած «օբինուտուզումաբ» (obinutuzumab) անվանումով նոր հակամարմիններից ստացված թանկարժեք դեղամիջոց: Ռիտուկսիմաբը եւ օբինուտուզումաբը ներմուծվել են ներերակային:
Հետազոտողները, ում աշխատանքը հովանավորել են Ռիտուքսիմաբ եւ Օբինուտուզումաբ արտադրողները, հաղորդում են, որ Օբինուտուզումաբ- քլորամբուցիլ համակցումը ավելի լավ արդյունք է տվել ՔԼԼ-ով տարեց հիվանդների բուժման ժամանակ, քան բուժման մյուս երկու տարբերակները:
Օբինուտուզումաբի առավել տարածված կողմնակի ազդեցություններն են ՝ ինֆուզիոն ռեակցիան, արյան բջիջների ցածր քանակությունը, տենդը, հազը եւ հենաշարժիչ համակարգի խանգարումները:
Դեղամիջոցը էժաններից չէ, վերջինիս վեց ամսյա բուժման կուրսն արժե մոտավորապես $41 300:
Տեքսասի համալսարանի սպիտակարյունության ամբիոնի պրոֆեսոր, Anderson Cancer Center ուռուցքաբանական կետնրոնի բժիշկ Ուիլյամ Վիերդուն ասել է, որ տարեց հիվանդները մեծ դժվարությամբ են տանում ռիտուկսիմաբով ինտեսնիվ քիմիոթերապիան:
«Մենք վաղուց ենք ցանկացել այնպիսի բուժում գտնել, որը կլինի արդյունավետ եւ լավ տանելի ծեր հիվանդների կողմից»,- ասաց Վիերդուն, ով ներգրավված չի եղել նոր հետազության մեջ,- «ՔԼԼ-ով տարեց հիվանդների բուժման դասական սխեման երկար տարիներ օգտագործվող քլորմաբուցիլով քիմիոթերապիան էր»:
«Նաեւ գրանցվել է ընդհանուր ապրելիության աճ Օբինուտուզումաբ- քլորամբուցիլ համակցված բուժում ստացած հիվանդների շրջանում, ի տարբերություն միայն քլորամբուցիլ ստացածների», - ասել է Վիերդուն:
Սպիտակարույնությունն ախտահարում է ինչպես կանանց , այնպես էլ տղամարդկանց, եւ նրա պատճառն անհայտ է: 2013 թվականին, համաձայն քաղցկեղի ամերիկյան ասոցացիայի տվյալների, ԱՄՆ-ում գրանցվել է ՔԼԼ-ի մոտ 16 000 նոր դեպք: ԱՄՆ-ի Քաղցկեղի ազգային իստիտուտի վիճակագրության համաձայն, ՔԼԼ-ով հիվանդների հնգամյա ապրելությունը կազմել է մոտ 83%: