Ռուսական ձեռնարկությունը Հայաստան առաջին իզոտոպային գեներատորն է առաքել

20:28   30 հունվարի, 2015

«Ռոսատոմ» պետկորպորացիայի ձեռնարկություն ««Իզոտոպ»համատարածաշրջանային միավորումը» 2015 թ. հունվարին  Հայաստան տեխնեցիում-99m-ի՝ օնկոլոգիական եւ սրտանոթային հիվանդությունների ախտորոշման համար կիրառվող ռադիոակտիվ իզոտոպի առաջին գեներատորն է առաքել: Այս մասին հայտարարել է ձեռնարկության մամլո ծառայությունը:

Տեխնեցիում-99 m-ն կարճ կյանք ունեցող իզոտոպ է, որի օգնությամբ աշխարհում տարեկան մինչեւ 30 միլիոն ախտորոշիչ պրոցեդուրաներ  են իրականացվում:

Հայաստանում տեղադրված  սարքը մշակել է Կարպովի անվան գիտահետազոտական ֆիզիկա-քիմիական ինստիտուտը:

«Իզոտոպի» եւ ՀՀ առողջապահության նախարարության Ռադիացիոն բժշկության եւ այրվածքների  գիտական կենտրոնի միջեւ ինտեգրման պայմանագրի շրջանակում 2015 թ. պլանավորվում է կենտրոնին  յուրաքանչյուր ամիս տրամադրել տեխնեցիում-99m գեներատորներ եւկից աշխատող ախտորոշիչ սարքեր:

 ««Իզոտոպ ՀՄ» ԲԲԸ-ի հետագա պլանների մեջ է մտնում մեծացնել մատակարարման ծավալները, նաեւ ընդլայնել համագործակցության շրջանակը միջուկային բժշկության ոլորտում մասնագիտացված հայկական կլինիկաների հետ»-ասված է հաղորդագրության մեջ:

«Իզոտոպ ՀՄ» ԲԲԸ-ն շուկայում հայտնի է իզոտոպային արտադրությամբ, ճառագայթային տեխնիկայով, բժշկական եւ ընդհանուր նշանակության սարքավորումներով:



© NEWS.am Medicine