Երեւանում կկայանա ինֆարկտի բարդությունների թեմայով տեսակոնֆերանս

13:58   5 փետրվարի, 2015

«Հեռաուսուցում եւ խորհրդատվություն»  ծրագրի  շրջանակներում փետրվարի 19– ին,  ժամը 15:30-ին Հանրապետական գիտա-բժշկական գրադարանում տեղի կունենա «Սրտամկանի սուր  ինֆարկտի բարդությունները» թեմայով  տեսակոնֆերանսը։

Այն կվարի Երեւանի պետական բժշկական համալսարանի Անհետաձգելի սրտաբանության ամբիոնի վարիչ, Ընդհանուր եւ ինվազիվ սրտաբանության կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հմայակ Սիսակյանը:



© NEWS.am Medicine