Բժիշկներն առաջին անգամ առնանդամը փոքրացնելու վիրահատություն են արել

23:42   12 փետրվարի, 2015

Ամերիկացի վիրաբույժները վերջերս  արտառոց վիրահատություն են կատարել. փոքրացրել են 17-ամյա մի տղայի առնանդամը:

The Daily Mail-ի հաղորդմամբ՝ տղան բժիշկների օգնությանն է դիմել շատ հուսահատ վիճակում: Նա պատմել է, որ առնանդամը խանգարում է ոչ միայն սեռական հարաբերություն ունենալուն(չի մեծացել էրեկցիայի ժամանակ, միայն ավելի է պնդացել), այլև շարժվելուն, սպորտով զբաղվելուն:

Հաղորդվում է, որ նրա առնանդամի երկարությունը, հանգիստ վիճակում, եղել է մոտ 18 սմ, իսկ շրջագիծը՝ 25.5 սմ:  Բժիշկները սկզբում հանել են առնանդամի կաշին, ապա սեռական օրգանի երկու կողմից կտրել-հեռացրել են երկու շերտ հյուսվածք: Ամերիկացի երիտասարդը հիվանադանոցում վիրահատությունից հետո ընդամենը երկու օր է անցկացրել: Նա այժմ իրեն շատ լավ է զգում և շատ գոհ է վիրահատության արդյունքից: Պարբերականը, վկայակոչելով վիրաբույժներին,  նշում է, որ   առնանդամը փոքրացնելու վիրահատության նախադեպ բժշկության մեջ չկա. ամերիկացի երիտասարդի դեպքն առաջինն է աշխարհում:



© NEWS.am Medicine