Զվազատման ժամանակ կանայք ավելի շատ են շոփինգով զբաղվում

12:06   22 փետրվարի, 2015

Կանայք նախընտրում են շոփինգով զբաղվել ոչ թե աշխատավարձի, այլ ձվազատման (օվուլյացիայի) օրը: Այս եզրահանգման են եկել Թեքսասի համալսարանի գիտնականները՝ հետազոտելով 18-40 տարեկան ավելի քան 500 կանանց:

Մասնագետները պարզել են, որ ձվազատման ընթացքում կանայք ոչ միայն ավելի շատ են գնումներ կատարում, այլ նաեւ անում են դա ավելի մեծ հաճույքով:

Պրոֆեսոր Քրիստինա Դյուրանտը նշում է, որ ձվազատման փուլում կանայք անգիտակցաբար սկսում են ավելի ուշադիր լինել շրջակա տղամարդկանց նկատմամբ՝ ընտրելով նրանցից ամենահարմար թեկնածուին: Կնոջ՝ իրեն տղամարդկանցով շրջապատելու մեխանիզմը միաժամանակ ստիպում է նրան ավելի շատ հագուստ ու սնունդ գնել:

Journal of Consumer Research ամսագրում հրապարակած այս ուսումնասիրությունը առաջին անգամ է բացահայտում օվուլյացիայի եւ շոփինգի միջեւ կապը: Նախորդ ուսումնասիրությունները, սակայն, եւս ցույց են տվել, որ ֆերտիլ շրջանում կանայք ցանկանում են ավելի շատ տղամարդկանց տեսնել իրենց շուրջը:

Հատկանշական է այն, որ երբ հետազոտողները խնդրել են ամուսնացած կանանց դնել իրենց մատանիները, իսկ չամուսնացածներին՝ պատկերացնել, որ նրանք սիրելի ունեն, կանայք դադարել են այդչափ շատ գնումներ անել նույնիսկ ֆերտիլ շրջանում:



© NEWS.am Medicine