Շվեյցարացի մասնագետը խորհուրդ է տալիս հայերին թողնել ծխելը

21:42   19 փետրվարի, 2015

Շվեյցարացի բժիշկ Փոլ Վոգտը, որը հայ գործընկերների հետ միասին սրտի երկու բացառիկ բաց վիրահատություն է  կատարել Երեւանում, խորհուրդ է տալիս Հայաստանի բնակիչներին թողնել ծխելն ու հետեւել առողջ ապրելակերպին՝ պատկերավոր ասած՝ «իր հիվանդը» չդառնալու համար:

«Էրեբունի» ԲԿ-ում լրագրողների հետ կայացած հանդիպմանը նա հիշեցրեց, որ սիրտ-անոթային հիվանդությունների հիմնական պատճառներից առաջին տեղում շարունակում է մնալ ծխելը, որին հետեւում են յուղոտ սնունդն ու հիպոդինամիան, որոնք աթերոսկլերոզն, իսկ այնհուհետեւ նաեւ կաթվածը պայմանավորող գործոններից են:

Վոգտը նշեց, որ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացումը կարող է պայմանավորված լինել նաեւ ժառանգական գործոններով, սակայն առողջ ապրելակերն ու հնարավոր ռիսկերի բացառումը ի զորու են կանխել ժառանգական պատճառների ի հայտ գալը:

Վոգտը հավելեց, որ այն բանից հետո, երբ Շվեյցարիայում ծխելը հանրային վայրերում արգելվեց, շեշտակի նվազեց երկրում կաթվածների քանակը:



© NEWS.am Medicine