Մարտի 27-ից 29-ը Երեւանում կկայանա «Առողջապահություն եւ դեղագործություն» ցուցահանդեսը

17:29   23 փետրվարի, 2015

Երեւանում այս տարվա մարտի 27-ից 29-ը կկայանա «Առողջապահություն եւ դեղագործություն EXPO 2015» 14-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կգործի «Երեւան EXPO» ցուցասրահում՝ Մերգելյան ինստիտուտի տարածքում։

Ցուցահանդեսի շրջանակում կանցկացվեն սեմինարներ, կլոր սեղաններ եւ շնորհանդեսներ:

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են ՀՀ Առողջապահության նախարարությունը եւ LOGOS EXPO կենտրոնը։



© NEWS.am Medicine