Ինչպե՞ս ապահովել երեխաների անվտանգությունը բարձր աթոռի վրա

18:18   17 հունվարի, 2014

Կոլումբոսի Ազգային  Մանկական հիվանդանոցի հետազոտողները ուսումնասիրել են աթոռակի վրա նստող մինչեւ երեք տարեկան երեխաների: Նրանք բացահայտել են, որ դժբախտ պատահորների մեկ երրորդը տեղի է ունենում, երբ երեխան բարձրանում է աթոռի վրա:

« Ձեզ հավանաբար թվում է, որ բարձր աթոռը անվտանգ է  երեպայի համար:  Բայց  իմ փորձից ելնելով եւ նոր հետազոտությունների հիման վրա կարող եմ ասել, որ շատ վնասվածքներ երեխաները ստանում են հենց այսպիսի աթոռակի վրա նստած», ասում է Ռայզմանը, բժշկական գիտությունների թեկնածու, Քլիվլենդի կլինիկայի մանկաբույժը։

Ձեր երեխային ապահովագրելու լավագույն մեթոդը ՝ աթոռի հետ վաճառվող սահմանափակող ամրակապերի օգտագործումն է:  Ամրակապերը թույլ կտան կապել երեխային այնպես ամուր, որ նա չի կարողանա շարժվել եւ հանգիստ կնստի:      

Օգտագործեք աթոռակը կերակրման ժամանակ, եւ մի նստացրեք նրան  այնտեղ խաղի ժամանակ: Առանց հսկողության մի թողեք երեխային աթոռի վրա: Մի թողեք նրան բարձրանալ եւ կանգնել աթոռի վրա:

Համոզվեք, որ երեխան հեռու է նստած սեղանից, որպեսզի նա չկարողա հետ հրել իրեն ոտքերով:

Շտապ օգնության կանչերի մեծ մասը տեղի է ունենում սովորական աթոռից ընկնելու պատճառով: Ինչպես  բարձր աթոռների դեպքում, մի թողեք  ձեր երեխաներին կանգնել կամ խաղալ աթոռների վրա, կամ օգտագործել դրանք աստիճանի փոխարեն՝ վերին դարակների վրա գտնվող իրերին հասնելու համար :

Բարձրանալ  կահույքի վրա վտանգավոր է երեխաների համար: Կահույքը կարող է շուռ գալ  երեխայի վրա, կամ երեխան կարող է ընկնել չոր  մակերեւույթի վրա կամ նրա վրա կարող են ծանր իրեր ընկնել (օրինակ՝ հեռուստացույց):

 

 

 



© NEWS.am Medicine