Գրիպի եւ ՍՇ վարակների սեզոնը կշարունակվի մինչեւ ապրիլի վերջ

15:52   21 մարտի, 2015

Սեզոնային գրիպի եւ ՍՇ վարակների սեզոնը սովորաբար տեղի է ունենում հոկտեմբերին, իսկ երկրորդը՝ հաջորդ տարվա սկզբում եւ շարունակվում մինչեւ ապրիլի վերջ, նշում է ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Նրա խոսքով՝ գարնանը օրգանիզմի դիմադրողականությունը շատ մարդկանց մոտ ընկնում է, ինչն էլ նպաստում է շնչառական վարակների տարածմանը: Իր ավանդն այստեղ ունի նաեւ փոփոխական եղանակը, փակ եւ չօդափոխվող տարածքները:

Լիանա Թորոսյանը խորհուրդ է տալիս հիշել, որ նույնիսկ գարնանը մրսածության կամ գրիպով վարակվելու հավանականությունը շատ բարձր է: Այդ պատճառով պետք է սեզոնին համահունչ հագնվել, հետեւել անձնական հիգիենային (քանի որ վիրուսներից եւ բակտերիաներից շատերը փոխանցվում են կեղտոտ ձեռքերի միջոցով), հաճախ օդափոխել սենյակները, ճիշտ սնվել եւ շատ վիտամին C օգտագործել, որն ամրապնդում է իմունիտետը:

Ի՞նչ անել, եթե հիվանդացել եք

Եթդ Դուք հիվանդացել եք, Լիանա Թորոսյանը խորհուրդ է տալիս աշխատանքի չգնալ գոնե երկու կամ երեք օր, շատ հեղուկ խմել՝ վիրուսների կողմից արտադրվող տոկսինները օրգանիզմից դուրս բերելու համար: Եթե ջերմությունը բարձր է եւ չի նվազում երկու օրվա ընթացքում, պետք է դիմել բժշկին՝ բարդություններից խուսափելու համար: Հիշեցնենք, որ երկրկի կլինիկաներում այժմ բուժվում է 160 հիվանդ՝ անհաջող ինքնաբուժման հետեւանքով առաջացած թոքաբորբով:



© NEWS.am Medicine