Ինչո՞վ է վտանգավոր ծխելը

12:18   20 հունվարի, 2014

Թեպետ ծխելու մակարդակը հասուն բնակչության շրջանում  43% -ից 1965 թվականին նվազել է մինչեւ 18%-ը,  տարեկան ավելի քան 3200 մինչեւ 18 տարեկան դեռահաս փորձում է իր առաջին գլանակը, ասվում է ԱՄՆ-ի գլխավոր վիրաբույժ Բորիս Լուշնյակի զեկույցում:

«Մենք պետք է հրաժարվենք ծխախոտի օգտագործումից եւ ստեղծենք թութունից ազատ սերունդ»,- հեռախոսային հարցազրույցում ասել է նա Fox News-ին:

50  տարի առաջ հրապարկված «Ծխելու ազդեցությունը առողջության վրա»  զեկույցում ասվում է ծխելու հետեւանքով առաջացած հիվանդությունների եւ խնդիրների մասին: 1964 թվականի հունվարի 11-ին  բժիշկ Լյուտեր Թերրին զեկույց է հրապարակել , որը հաստատում էր, որ ծխելը առաջացնում է թոքի քաղցկեղ:

Նոր զեկույցում թոքի քաղցկեղին ավելացվել են նաեւ լյարդի եւ հաստ աղու քաղցկեղը, ինչպես նաեւ որպես ծխելու հետեւանք նշված են շաքարախտը, ռեւմատոիդ արթրիտը, թուլացած իմունային համակարգը եւ երեխաների մոտ գայլի երախը:

Վիճակագրության մեջ ասվում է , որ պասիվ ծխելը 20 – 30 %-ով մեծացնում է ինսուլտի ռիսկը:

ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տնօրեն, բժիշկ Թոմաս Ֆրիդենը հաստատել է, որ ծխելու դեմ պայքարի ջանքերը վերջին տարում 50 8 միլիոն մարդու կյանք են փրկել, բայց ընդգծել է, որ դեռ շատ բան պետք է անել ծխելու սովորությունը հաղթելու համար , որը Միացիալ Նահանգներում շարունակում է մնալ առաջատար պատճառը կանխարգելվող մահվան պատճառների շարքում:



© NEWS.am Medicine