Հին շինությունների օդն ու բորբոսը՝ հալյուցինացիաների պատճա՞ռ

15:45   3 ապրիլի, 2015

Եթե Դուք մտածում եք, որ ուռվական եք տեսել հին որեւէ շինությունում, բացառված չէ, որ Դու հալյուցինացիա եք ունեցել, որը ձեւավորվել է սնկերի եւ բորբոսի բարձր պարունակությամբ օդի պատճառով: Այս մասին է պատմում Կլարկսոնի համալսարանի գիտնականների խումբը, որը հետազոտում է այն վայրերը, որտեղ ուռվական են տեսել:

Ընդ որում՝ մասնագետների խոսքով՝ հին շինությունները, որտեղ հաճախակի են ուռվականներ տեսնում, սովորաբար առանձնանում են օդի ցածր որակով: Օդն այստեղ լի է աղտոտող նյութերով եւ թոքսիններով, որոնք կարող են ազդել մեր ուղեղի եւ, հետեւաբար, մեր ընկալողունակության վրա: Բորբոսի ազդեցությունը կարող է նույնիսկ տրամադրության տատանումներ առաջացնել, հանկարծակի զայրույթ եւ կոգնիտիվ խախտումներ, հավաստիացնում են մասնագետները: Ընդ որում՝ բորբոսի ու որոշ սնկերի հոգեմետ ազդեցության մեխանիզմները դեռեւս պարզ չեն:

Հետազոտող Շեյն Ռոջերսի խոսքով՝ գիտնականներին հայտնի է, որ բորբոսը կարող է ալերգիա առաջացնել, աթմա եւ ֆիզիոլոգիական խնդիրներ, սակայն բորբոսի՝ ուղեղի վրա ազդեցության հետեւանքները դեռեւս բավականաչափ ուսումնասիրված չեն: Վերջին դիտարկումները ցույց են տալիս, որ թոքսիկ նյութերի ազդեցությունը կարող է գլխուղեղի բորբոքում առաջացնել, դեպրեսիա եւ հիշողության կորուստ: Մասնավորապես, պարզվել է, որ Stachybotrys charatarum ազդեցության տակ գտնված մկները տառապում են ուղեղի բորբոքմամբ, հիշողության կորստով, ինչպես նաեւ վախերով ու բարձր տագնապայնությամբ:

Թոքսիկ բորբոսը կարող է աճել հին շինություններ պատերի, փայտե հատակի ներսի կողմի վրա: Հենց այդպիսի շինություններ է այցելել գինտկանների խումբը՝ օդի եւ բորբոսի նմուշներ վերցնելու համար: Այն շինություններում, որտեղ,  մարդկանց խոսքով, ուռվականներ կան, օդն իսկապես շատ վատն էր եւ սնկեր ու բորբոս էր պարունակում:



© NEWS.am Medicine