8 հանգստացնող ըմպելիք

20:22   20 հունվարի, 2014

Երկարատեւ խրախճանքը՝  գինին, կոկտեյլները, լիկյորը, ի վերջո կարող են բացասական ազդել ձեր էներգիայի եւ քնի վրա։ Ջիմ Ուայթը՝ Վիրջինիա նահանգի Վիրջինա Բիչ քաղաքի ճիշտ սննդի եւ ֆիտնեսի ստուդիայի սեփականատերը ներկայացնում է հանգստացնող հատկություն ունեցող ութ ըմպելիք, որոնք կօգնեն սռնիից դուրս չթռնել տոներից հետո, տեղեկացնում է Fox News-ը։

Կանաչ թեյ

Այս հզոր հյութը ուղեղը հանգստացող բաղադրություն ունի՝ տագնապը նվազեցնող թեանին, ասում է Ուայթը:

Վալերիանա (կատվախոտ)

Այս դեղամիջոցը նշանակում են նյարդայնության, անհանգստության եւ անքնության պակասեցման համար:

Բալի հյութ

Այն չունի վայրկենական հանգստացնող արդյունք, բայց հետազոտությունները ցույց են տվել, որ մեկ ունցիա բալի հյութը օրական երկու անգամ կարող է լավացնել քնի տեւողությունը եւ որակը: Լավ քունն օգնում է պահպանել հանգստությունը եւ պայքարել սթրեսի դեմ օրվա ընթացքում:

Սեւ թեյ

Սեւ թեյը նվազեցնում է սթրեսից հետո ձերբազատվող հորմոնի ՝ կորտիզոլի , մակարդակը, համաձայն 2007 թվականի հետազոտության:

Կաթ

Կաթը պարունակում է տրիպտոֆան-ամինաթթու, որն էլ փոխակերպվում է սերոտոնին նյարդափոխադրիչի: Սերոտոնինի բարձրացած մակարդակը լավացնում է քունը: Բացի դրանից կալցիումը եւ մագնեզիումը օգնում են նվազեցնել զարկերակային ճնշումը: Գոլ կաթը կարող է էլ ավելի հանգստացնող լինել, քանի որ ջերմությունը հանգստացնող հատկություն ունի:

Երիցուկ

Այո՛, եւս մեկ թեյ հանգստացնող հատկությամբ: Բույսը պարունակում է գլիցին ամինաթթու, որը թուլացնում է նյարդերը եւ ազդում է որպես թույլ սեդատիվ միջոց, նշում է Ուայթը:

Ջուր

Ջուրն ամբողջ մարմնում էնդորֆիններ է ձերբազատում: « Այս քիմիական նյութերը լավացնում են տրամադրությունը եւ բարեկեցության զգացողություն տալիս», - ասում է Ուայթը:

Թարմ բանջարեղենի հյութ

Կաղամբի, նեխուրի եւ սպանախի պես մթերքները ձեր օրգանիզմը կապահովեն կալցիումով եւ մագնեզիումով, որոնք  կարող են իջեցնել զարկերակային ճնշումը, եւ վիտամին С-ով, որը օգնում է վերահսկել օրգանիզմի հակազդեցությունը սթրեսին:



© NEWS.am Medicine