17:47 6 ապրիլի, 2015Ծխախոտի ծուխը կարող է ավելի ագրեսիվ դարձնել սուպերբակտերիաները եւ նաեւ ավելի կայուն՝ իմունային համակարգի նկատմամբ: Այս մասին են հայտնում Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները:
Մետիցիլինակայուն ոսկեգույն ստաֆիլոկոկը (MRSA) հակաբիոտիկների նկատմամբ կայուն բակտերիա է, որը կարող է հանգեցնել կյանքի համար վտանգավոր մաշկային ինֆեկցիաներինմ արյան ինֆեկցիաներին, ինչպես նաեւ թոքաբորբին: Ծխախոտի ծուխը, պարզվում է, որ միայն ավելի ագրեսիվ է դարձնում այս բակտերիան, այլ նաեւ վատթարացնում է դրա առաջացրած խնդիրները:
«Մենք արդեն գիտենք, որ ծխելը վնասակար է շնչառական եւ իմունային համակարգերի նկատմամբ, այժմ մենք պարզել ենք, որ այն կարող է ուժեղացնել նաեւ ինվազիվ բակտերիաների տարածումը՝ դրանք էլ ավելի ագրեսիվ դարձնելով», - նշում է հետազոտության հեղինակներից մեկը՝ Լաուրա Կրոտի Ալեքսանդերը:
Այս վարկածը ստուգելու նպատակով մասնագետները վարակել են մակրոֆագները՝ իմունային բջիջները, որոնք ոչնչացնում են հիվանդածին միկրոօրգանիզմները, MRSA բակտերիաներով: Պարզվեց, որ ծխի ազդեցությանը ենթարկված մակրոֆագները դժվարությամբ էին ոչնչացնում MRSA բակտերիաները՝ չնայած նրան, որ առաջին խմբի բջիջներն այս խնդիրն ավելի հեշտ էին հաղթահարում:
Մասնագետների խոսքով՝ ծխախոտի ծուխը էլ ավելի ագրեսիվ է դարձնում MRSA բակտերիաները՝ դրանց բջջային պատերում փոփոխություններ առաջացնելու միջոցով, ինչի հետեւանքով հիվանդածին այդ բակտերիաները ավելի լավ են դիմակայում հակամիկրոբային պեպտիդների գրոհներին, ասում են մասնագետները: Դրա ապացույցն է նաեւ այն փաստը, որ ծխողները, ինչպես հայտնի է, ավելի են հակված ինֆեկցիոն հիվանդություններով վարակվելուն: