«Սրտի բնածին հիվանդություններ» թեմայով տեսակոնֆերանս

11:41   10 ապրիլի, 2015

«Հեռաուսուցում եւ խորհրդատվություն»  ծրագրի  շրջանակներում ապրիլի  23-ին,  ժամը 15 : 55-ին Հանրապետական գիտա-բժշկական գրադարանում տեղի կունենա «Սրտի բնածին  հիվանդություններ» թեմայով  տեսակոնֆերանսը:

Այն կվարի Երեւանի պետական բժշկական համալսարանի Անհետաձգելի սրտաբանության ամբիոնի վարիչ, Ընդհանուր եւ ինվազիվ սրտաբանության կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հմայակ Սիսակյանը:



© NEWS.am Medicine