Գլխի վնասվածքը օժտել է կնոջը ֆենոմենալ հիշողությամբ

11:43   20 ապրիլի, 2015

Երիտասարդ ամերիկուհին, ով չցանկացավ նշել իր անունը, գլխի վնասվածք է ստացել դահուկասահքի ժամանակ, ինչի արդյունքում գերբնական հատկություն է ստացել: Այժմ նա կարող է հիշել իր կյանքի առանց բացառության ամեն պահը:

Կնոջ մոտ ձեւավորվել է այսպես կոչված Սավանտի սինդրոմը կամ սավանտիզմը («հանճարեղության կղզի»)՝ մեկ կամ մի քանի ոլորտում գերբնական օժտվածություն: Սա շատ հազվադեպ համախտանիշ է: Աշխարհում այդպիսի ընդամենը 50 արձանագրված դեպք կա: 

Սավանտիզմի առաջացման պատճառները հայտնի չեն: Շատ հաճախ այն նկատվում է աուտիստների մոտ, երբ վերջիններիս՝ մաթեմատիկայի կամ ֆիզիկայի ոլորտում օժտվածությունը շատ վառ կերպով հակադրվում է անձի ընդհանուր սահմանափակ կարողություններին: Սավանտիզմ ունեցող մարդիկ երբեմն հանճարեղ են լինում երաժշտության, մաթեմատիկայի կամ այլ բնագավառներում: Որոշ դեպքերում սավանտիզմը գլխի վնասվածքի հետեւանք է լինում, ինչն էլ տեղի ունեցավ վերոնշայլ ամերիկուհու հետ:

Այդպես, վնասվածքից հետո ամերիկուհու մոտ զարգացել է տեսողական հիշողությունը: Եթե սովորական մարդիկ մոռանում են օրվա ընթացքում տեսած աննշան երեւույթները՝ օրինակ՝ անցորդների դեմքերը փողոցում կամ պատահաբար ընթերցած հայտարարությունները, ապա ամերիկուհին հիշում է դրանք: Նա հիշում է այն ամենը, ինչ կատարվել է իր հետ սավանտիզմի ի հայտ գալուց հետո:

Նա կարող է պատկերել ցանկացած վայրի կամ շինության քարտեզը, հիշել երբեւէ տեսած բոլոր մարդկանց դեմքերը: Կնոջ ֆենոմենալ այս հիշողությունը ուսումնասիրում են մասնագետները:

 



© NEWS.am Medicine