Ցրտահարության նշաններն ու ախտանշանները

21:27   22 հունվարի, 2014

Երեխաները ցրտահարության զարգացման ավելի բարձր ռիսկի խմբում են, քանի որ նրանք մաշկի  միջոցով ավելի շատ ջարեմություն են կորցնում, ասում է Մեննի Ալվարեսը՝ Fox News հեռուստաալիքի Health News-ի  գլխավոր խմբագիրը՝ պատասխանելով մի ընթերցողի հարցին, ով հետաքրքրվել է, թե ինչքանով է մեծ ցրտահարության զարգացման ռիսկը, երբ երեխաները ձմեռային սառը առավոտյան 10-15 րոպե սպասում են դպրոցական ավտոբուսին:

Ցրտահարությունը լուրջ հիվանդություն է, որն առաջանում է, երբ մաշկն եւ ենթամաշկային  հյուսվածքը բառացիորեն սառում են: Ցրտահարության ամենատարածված պատճառներն են ցածր ջերմաստիճանի եւ քամու ազդեցությունը զրոյից ցածր ջերմաստիճանի դեպքում:  Համաձայն ԱՄՆ-ի  Ազգային օդերեւութաբանական ծառայության, եթե պատուհանից այն կողմ  - 15 աստիճան է , իսկ քամու արագությունը՝  20 մղոն/ժամում, ապա ձեր երեխայի մոտ 10 րոպեի ընթացքում կարող է ցրտահարություն զարգանալ:  Ցրտահարությունը սովորաբար ախտահարում է  մարմնի բաց մասերը՝ քիթը, ականջի բլթակները, մատները եւ ոտքերի, եւ ձեռքերի:

Ահա ցրտահարության հիմնական նշաններն  ու ախտանշանները, որոնք պետք է իմանան ծնողները.

- Մաշկի գույնի փոփոխություն՝  կարմիր, սպիտակ,գունատ մոխրադեղնավուն

- Ծակող եւ մի քիչ ցավոտ զգացողություն

- Մաշկի կոպիտ կամ մոմանման տեսք

- Անզգայացում

- Սառնության կամ այրոցի զգացողություն

- Ջրաբշտեր՝ ծանր դեպքերում

Եթե դուք կասկածում եք, որ ձեր երեխայի մոտ  ցրտահարություն է, նրան անմիջապես փակ տարածություն տարեք եւ ցողեք ձեռքերը գոլ, բայց ոչ տաք ջրով: Եթե ախտանշանները վատանում են, անմիջապես բժշկի դիմեք:

Ահա մի քանի խորհուրդ՝ ձեր ընտանիքը ցրտից պաշտպանելու համար

- Տեղեկացեք եղանակի տեսության եւ քամու ցուցանիշների մասին

- Կրեք բազմաշերտ, քամուց պաշպանող եւ անջրաթափանց վերին հագուստ

- Կրեք գլխարկ, որը ծածկում է նաեւ ականջները, եւ կրեք ոչ թե ձեռնոցներ այլ թաթմաններ

- Մի մոռացեք կրճատել դրսում  գտնվելու ժամանակը, ինչպես նաեւ մի մոռացեք փոխել ձեր կամ ձեր բալիկի խոնավ հագուստն ու կոշիկները փակ տարածություն վերադառնալուց անմիջապես հետո:

 



© NEWS.am Medicine