Աորտայի անեւրիզմա. ինչքանո՞վ է այն տարածված Հայաստանում

20:47   30 ապրիլի, 2015

Աորտայի անեւրիզման զարկերակի որեւէ մի հատվածի պատերի լայնացումն է: Այն մասին, թե ովքեր են ավելի հաճախ հիվանդանում դրանով եւ ինչքան է այն տարածված, NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց անոթային վիրաբույժ Էդուարդ Ագիյանը:

Անեւրիզմաները,  մասնագետի խոսքով, առավել հաճախ հանդիպում են 50-անց մարդկանց մոտ, ընդ որում՝ ավելի հաճախ տղամարդկանց մոտ: Հավանաբար, նրանց մոտ ռիսկի գործոններն ավելի շատ են: Իսկ ռիսկի գործոն են համարվում.

Ինչքա՞նով է անեւրիզման տարածված Հայաստանում:

Համապատասխան վիճակագրություն, ցավոք, չկա: Հայտնի է միայն, որ տարեկան անեւրիզմայի էնդովասկուլյար բուժման 5-7 պրոցեդուրա է անցկացվում, սակայն դա, Էդուարդ Ագիյանի խոսքով, շատ փոքր թիվ է, քանի որ այսպիսի բուժման կարիք ունեցողները ավելի շատ են: ԱՄՆ-ում եւ մի շարք եվրոպական երկրներում 65 տարեկանից բարձր մարկանց 4-7 տոկոսը անեւրիզմայով է տառապում: Հայաստանում այդ թիվը կարող է ավելի բարձր լինել, քանի որ այստեղ շատ են ծխող մարդիկ, որոնք չեն հետեւում իրենց ճնշմանն ու արյան մեջ խոլեստերինի մակարդակին:

Աորտայի անեւրիզման շատ դժվար է ախտորոշվում, քանի որ հիվանդների 75 տոկոսը ախտանիշներ չունի եւ չգիտի, որ հիվանդ է: Սակայն ախտանիշների բացակայությունը չի նշանակում, որ հիվանդությունը վտանգավոր չէ, քանի հիվանդության առաջին իսկ ախտանիշը՝ աորտայի պատռվելը, մահացու է:

Հենց այդ պատճառով է բժիշկը խորհուրդ տալիս առողջ ապրելակերպ վարել՝ չծխել, հետեւել խոլեստերինի մակարդակին եւ զարկերակային ճնշմանը: Իսկ 55-ից բարձր տղամարդկանց խորհուրդ է տրվում որովայնի հատվածի սոնոգրաֆիկ հետազոտություն անցնել, քանի որ այն կօգնի ախտորոշել հիվանդությունը եւ խուսափել մահացու ելքից:

 



© NEWS.am Medicine