Վիրահատությունից առաջ անհրաժեշտ 6 քայլ

12:45   4 մայիսի, 2015

Միջին վիճակագրական ամերիկացուն կյանքի ընթացքում մոտ 9 վիրահատություն են անում: Դրանց արդյունքները կախված են ինչպես վիրաբույժի հմտությունից, ու հետվիրահատական ընթացքից, այնպես էլ հիվանդի վիճակից եւ նրանից, ինչպես է նա նախապատրաստվել վիրահատությանը:

«Պատկերացրեք, որ վիրահատությունը սպորտային իրադարձություն է: Եթե Դուք մարզիկ եք, Դուք խաղադաշտ դուրս չեք գա՝ առանց նախապես մարզվելու: Նույնը պետք է լինի նաեւ վիրահատության դեպքում: Վիրահատությունը սթրես է օրգանիզմի համար, այն պետք է նախապատրաստել դրան», - նշում է վիրաբույժ Ջամալ Բալոքսը Հյուսթոնի Kelsey-Seybold Clinic:

Որոշ դեպքերում հիվանդները պարզապես չեն հասցնում նախապատրաստվել վիրահատությանը, սակայն եթե Ձեզ վիրահատություն է սպասվում եւ դեռեւս բավականաչափ ժամանակ կա, ահա 6 քայլ, որոնք կարելի է ձեռնարկել.

1. Թողեք ծխելը: Գիտնականները պնդում են, որ ծխելը բարձրացնում է ինսուլտի եւ կաթվածի հավանականությունը վիրահատության ընթացքում եւ դրանից հետո, ինչպես նաեւ բարդացնում է կտրվածքների ապաքինումը:

2. Անպայման պատմեք բժշկին, ինչ դեղեր եք ընդունում: Որոշ դեղամիջոցներ կարող են նպաստել կտրվածքների լավանալուն, սակայն ոմանք էլ կարող են փոխազդել անեսթեզիոլոգի օգտագործած դեղերի հետ:

3. Համոզվեք, որ վիտամինների պակաս չունեք: A, E եւ C վիտամինները անհրաժեշտ են վերքերի շուտափույթ ապաքինման եւ օրգանիզմի վերականգնման համար:

4. Վերահսկեք քրոնիկ հիվանդությունը՝ դիաբետը, երիկամային հիվանդությունները կամ բարձր զարկերակային ճնշումը, որպեսզի դրանք ավելորդ խնդիրներ չստեղծեն վիրահատության ընթացքում եւ դրանից հետո:

5. Զգույշ եղեք ալկոհոլի հետ: Հարցրեք բժշկին, կարելի է արդյոք ալկոհոլ օգտագործել վիրահատությունից առաջ:

6. Ոտքով զբոսնեք: Վիրաբույժ Մարկ Օրրինգերը University of Michigan-ից նշում է, որ վիրահատում է միայն այն հիվանդներին, որոնք ի վիճակի են առնվազն մեկ միլ անցնել ոտքով:



© NEWS.am Medicine