Անցավ ներարկումներ՝ ցավի մեկուսացում նեյրոստիմուլյացիայի օգնությամբ

10:33   24 հունվարի, 2014

Ժամանակակից բժշկութունը ներարկումներն առավել անցավ դարձնելու միջոցներ է փնտրում՝ արդեն գոյություն ունեն միկրոասեղներով սպեղանիներ, որոնք փոխարինում են ասեղով ներարկիչներին։ Innova Medical Design ընկերութունը ասեղի փոխարկիչ չի փնտրում, այլ ընթանում է  ներարկումների  կամ արյան անալիզի հանձմնան ժամանակ ցավի ազդակների մեկուսացման ճանապարհով։

Ընկերութունը մեթոդ է մշակել, որն իր մեջ զուգակցում է տատանում մաշկի միջով նյարդերի էլեկտրական ստիմուլյացիայի մի քանի տեսակներով (TENS) նյարդային վերջավորությունները «զբաղացնելու» եւ ցավը մեկուսացնելու համար։ Ընկերության առաջին երկու արտադրանքները կիրարկվել են մանկաբուժության մեջ եւ դիաբետով հիվանդբերի համար, տեղեկացնում է MedCity News-ը։

Սարքի վերնամասում տեղադրված է կպչուն սպեղանի, որն ամրացվում է երեխայի ձեռքին, երբ նրան ներարկում են անում կամ արյան անալիզ են վերցնում։ Սպեղանու մեջ տեղադրված է երկու երկշերտ էլեկտրոդ։ Երբ բազմակի ստիմուլյացիայի սարքը տեղադրվում է էլեկտրոդների վրա, հաղորդվում են էլեկտրական իմպուլսներ եւ միանում է տատանումը, որն ասեղի ներարկան ժամանակ  հարմարավետության զգացողություն է ստեղծում։



© NEWS.am Medicine