ՄՌՏ-ն կարող է կանխատեսել կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը

14:43   14 մայիսի, 2015

ՄՌՏ սկանավորումը կարող է կանխատեսել կրծքագեղձի քաղցկեղի զարգացումը, նշում են Radiology ամսագրում լույս տեսած հետազոտության հեղինակները:

Հետազոտողներն այս եզրակացության են եկել այն բանից հետո, երբ հետազոտել են կրծքագեղձի քաղցկեղի զարգացման բարձր հավանականություն ունեցող չափահաս կանանց ՄՌՏ նկարները: Հատուկ ուշադրության կենտրոնում է եղել պարենխիման ու կրծքի պնդացումը (background parenchymal enhancement, BPE): Պարենխիմայի որոշակի փոփոխություններ ունեցող կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունն 9 անգամ ավելի մեծ է՝ այն մարդկանց համեմատ, ովքեր այդ խնդիրը չունեն:

Նախկինում բժիշկները կարծում էին, որ կրծքի պնդացման բարձր մակարդակը նպաստում է քաղցկեղի զարգացմանը, սակայն այս հետազոտությունը ցույց է տալիս, որ ավելի կարեւոր են BPE տվյալները: Այս կապը ապացուցելու համար, սակայն, անհրաժեշտ են նաեւ այլ հետազոտություններ: Ընդունված կարծիքի համաձայն՝ BPE-ն կարող է մատնանշել կրծքի բորբոքված հատվածները, որոնք էլ խոսում են քաղցկեղի զարգացման վաղ փուլի մասին:

Ինչպես նշում է Հաբիբ Ռախբարը՝ հետազոտության հեղինակներից մեկը, այս պահին չկան ճշգրիտ մեթոդներ, որոնք թույլ են տալիս կանխատեսել քաղցկեղի զարգացումը:

Համարվում է, որ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը բարձրանում է, եթե կինը գենետիկական մուտացիաներ ունի, որոնք կապված են այս հիվանդության հետ, կամ էլ եթե նա բարեկամներ ունի, որոնք տառապել են քաղցկեղով: Այդպիսի կանանց խորհուրդ են տալիս տարին մեկ այցելել մամոգրաֆիա, ինչպես նաեւ ՄՌՏ հետազոտություն անցնել կոնտրաստ նյութի կիրառմամբ:



© NEWS.am Medicine