Թունազերծման համար լավագույն մթերքները

16:17   25 հունվարի, 2014

Մրգերի եւ բանջարեղենի մեծամասնությունը հարուստ են կալիումով եւ նատրիումի քիչ քանակ են պարունակում, իսկ դա նշանակում է, որ այդ սննդամթերքները ունեն հատկապես արտահայտված միզամուղ հատկություն: Նրանք կարող են հարուստ լինել նաեւ հակաօքսիդատներով, որոնք խոչընդոտում են բջջի վնասումը եւ դանդաղեցնում են նրանց ծերացումը: Ձեր ճաշացանկի պլանավորման ժամանակ, եթե շեշտը դնում եք առողջության եւ լավ ինքնազացողության վրա, առանց տատանումների կարող եք ներառել այս հինգ մթերքները, հաղորդում է Newsmax Health-ը:

Լոլիկ

Բացի նրանից, որ լոլիկը բացառապես հարուստ է կալիումով, այն նաեւ պարունակում է ալ կարմիր լիկոպին գունանյութ եւ հակաօքսիդանտ, որն օգնում է նվազեցնել շագանակագեղձի, ստամոքսի եւ քաղցկեղի այլ տեսակների ռիսկը: Չնայած ձմեռը լոլիկի ժամանակաշրջան չէ, դուք կարող եք  վայելել պահածոյացված լոլիկներներ, տոմատի հյութ կամ պյուրե։

Սպանախ

Սպանախը նաեւ հարուստ է կալիումով, այն վիտամինների ու հանքային աղերի լավ աղբյուր է, այդ թվում պարունակում է նախավիտամին А, մագնեզիում, ֆոլաթթու եւ վիտամին K: Եւ  մի մոռացեք իմունային համակարգը ամրապնդող վիտամին C-ի մասին, որն օգնում է կանխարգելել  ձմռան ընացքում  հաճախակի ախտահարումների պատճառ հանդիսացող մանրէներին եւ վիրուսներին :

Ֆենհել

Բջջանքի բարձր պարունակությամբ եւ կալորիաների ցածր պարունակությամբ ֆենհելը այն բանջարեղեններից մեկն է, որը կարող է հագեցվածության զգացողություն ապահովել՝ նվազեցնելով բարձր կալորիականությամբ այլ մթերքներով ձեզ հաճոյացնելու գայթակղությունը: Հակաօքսիդանտների բարձր պարունակությամբ այս բանջարեղենի  տերեւներն ու սերմերը հաճախ օգտագործվում են  խոտաբույսերով թեյերի մեջ՝ մարսողությունը լավացնելու համար:

Արտիճուկ

Այն պարունակում է մագնեզիումի չափաբաժին, հանքային աղ, որն օգնում է վերահսկել քունը, տրամադրությունը եւ սթրեսը: Ավելին, արտիճուկի մեջ բջջանքի բարձր պարունակությունը տալիս է հագեցվածության զգացողություն:

Սեւ բողկը

Սեւ բողկը պարունակոմ է  լյարդն ու լեղապարկը խթանող  ծծումբ, ինչն էլ հանգեցնում է աղիների գործունեության լավացման: Այնուամենայնիվ, ովքեր տառապում քարեր ունեն, պետք է խուսափեն բողկից՝ լյարդային խիթ չառաջացնելու համար։



© NEWS.am Medicine