Մահվան բոլոր դեպքերի մեկ երրորդ մասը կարելի էր կանխել

19:32   21 մայիսի, 2015

Մահվան բոլոր դեպքերի 25 տոկոսը պայմանավորված է այնպիսի հիվանդություններով, որոնք կարելի էր կանխել: Այս եզրահագման են եկել բրիտանացի գիտնականները՝ 2013 թվականի մահացության մակարդակը վերլուծելուց հետո:

Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրության գրասենյակի տվյալներով՝ 2013-ին գրանցած 114740 մահվան դեպք 506790-ից  կարելի էր կանխել: Ընդհանուր առմամբ՝ առողջ կենսակերպը կարող էր փրկել երկրի բնակչության 23 տոկոսին: Այս թվերը արդիական են նաեւ այլ երկրների դեպքում:

Ռիսկ խմբում են գտնվում տղամարդիկ, ցույց է տալիս վիճակագրությունը: Նույնիսկ Մեծ Բրիտանիայում կանանց շրջանում տեսականորեն կանխարգելվող մահվան ցուցանիշը 17 տոկոս է կազմել, իսկ տղամարդկանց շրջանում նույն ցուցանիշը 28 տոկոս է կազմել: Տեսականորեն կանպարգելվող է համարվում այն մահը, որից կարելի էր խուսափել ժամանակին իրականացրած պատվաստման կամ կենսակերպի փոփոխության միջոցով:

Հիմնականում կանխարգելվող մահվան դեպքերի պատճառ են դառնում սիրտ-անոթային հիվանդությունները: Սակայն, երկու սեռի ներկայացուցիչների շրջանում մահացության մակարդակի ցուցանիշների համեմատությունը ցույց է տալիս, որ կանայք ավելի հաճախ մահանում են թոքերի քաղցկեղից: Իսկ տղամարդկանց դեպքում հիմնական պատճառը թույլ սիրտն է:

Չնայած բոլոր այս ցուցանիշներին՝ միլիոնավոր մարդիկ շարունակում են անտեսել սպորտը, ծխում են, չարաշահում ալկոհոլը: Ընդհանուր առմամբ՝ կանխարգելվող մահվան դեպքերի թիվը տարբեր երկրներում շարունակում է նվազել՝ շնորհիվ առողջ ապրելակերպի մասսայականացման ծրագրերի որոշակի հաջողությունների: 



© NEWS.am Medicine