18:35 4 հունիսի, 2015Մասնագետների միջազգային խումբը նշում է, որ օֆիսային աշխատողները պետք է առնվազն երկու ժամ օրական ոտքի վրա անցկացնեն: Այսպես, Բրիտանիայում մարդիկ իրենց ժամանակի 60 տոկոսն են նստած անցկացնում, այդ մարդկանց 70 տոկոսը գտնվում է ռիսկի խմբում՝ իրենց այս կենսակերպի պատճառով:
Բազմաթիվ հետազոտությունների շրջանակներում արդեն իսկ դիտարկվել են երկարատեւ նստած մնալու եւ տարբեր հիվանդությունների ռիսկերի միջեւ կապը: «Օֆիսներում աշխատող մարդիկ իրենց ժամանակի 65-75 տոկոսը նստած են անցկացնում: Այնինչ նրանց պետք է շարժվել եւ հնարավորինս հաճախ», - փոխանցում է The Telegraph –ը պրոֆեսոր Ջոն Բակլիի խոսքերը:
Նոր խորհուրդների համաձայն՝ օֆիսային աշխատողները առնվազն երկու ժամ օրական պետք է կանգնած անցկացնեն: Աստիճանաբար այս ժամանակը կարելի է հասցնել մինչեւ 4 ժամ օրական: Ճիշտ կլինի նաեւ, որ աշխատողները իրենք որոշեն, երբ եւ ոնց ընդմիջվեն: