Քաղցկեղն ավելի շատ է տղամարդ սպանում, քան սիրտ-անոթային հիվանդությունները

12:49   5 հունիսի, 2015

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 1960-ականներից սկսած Մեծ Բրիտանիայում չարորակ գոյացությունները դարձան մահացության մակարդակը պայմանավորող հիմնական գործոնը տղամարդկանց շրջանում՝ առաջ անցնելով այս ցուցանիշով նույնիսկ սիրտա-անոթային հիվանդություններից: Իսկ կանանց շրջանում մահվան դեպքերի հիմնական պատճառը շարունակում են մնալ սրտի առողջության խնդիրները: Այսօր Մեծ Բրիտանիայում մահվան դեպքերի 29 տոկոսը կապված է քաղցկեղի, եւ միայն 28 տոկոսը՝ սիրտ-անոթային հիվանդությունների հետ:

1960-ականներին սրտի հիվանդությունները սպանում էին մարդկանց 40 տոկոսին: Այսօր քաղցկեղով պայմանավորված մահացության մակարդակը տղամարդկանց շրջանում կազմում է 32 տոկոսով, իսկ սիրտա-անոթային հիվանդությունների նույն ցուցանիշը՝ 27 տոկոս: Առավել տարածված սիրտ-անոթային հիվանդություններից են կաթվածները, ինսուլտները, հիպերտոնիան, արյան շրջանառության այլ խնդիրներ:

Heart ամսագրում լույս տեսած վիճակագրական տվյալների համաձայն՝ երկրի բնակչության 2.3 միլիոնը 2012 թվականին սիրտ-անոթային հիվանդությունների տարբեր տեսակներով են տառապել: Կես միլիոնի մոտ սրտային անվբավարարություն է արձանագրվել, եւս կես միլիոնի մոտ՝ առիթմիա:  Դա կապված է նաեւ բրիտանացիների կյանքի տեւողության աճի հետ:

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ կանանց շրջանում մահվան դեպքերի գլխավոր պատճառներից էր կրծքագեղձի քաղցկեղը, այժմ այն իր տեղը զիջել է թոքերի քաղցկեղին: Փարձագետները կապում են այս հանգամանքը այն փաստի հետ, որ կանանց շրջանում 1960-70-ական թվականներին մոդայիկ դարձավ ծխելը:

 



© NEWS.am Medicine