Ի՞նչ պետք է իմանալ բարիաթրիկ վիրաբուժության մասին

20:26   28 հունվարի, 2014

Բարիաթրիկ վիրահատության տիպի միջամտությունների տարածվածության մասին վկայում է այն փաստը, որ անցյալ տարի նման միջամտություն իրականացնելու որոշում ընդունեց Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիստին:  Այսպիսի վիրահատությունը կարող է օգնել նրանց, ովքեր ի վիճակի չեն նիհարել նույնիսկ մեկ ֆունտով դիետաների եւ ֆիզիկական վարժությունների միջոցով: Այնուամենայնիվ բարիաթրիկ վիրաբուժությունը բոլորի համար չէ, եւ  դժվար թե դա ճարպակալման խնդրի արագ լուծում է:

Օգնելու համար տարբերակել  իրականությունը առասպելներից՝  հայտնի բարիաթրիկ վիրաբույժ, բժիշկ Նիկ Նիկոլսոնը, ով կատարել է ավելի քան 10 000 վիրահատություն, գիրք է գրել . «Բարիաթրիկ վիրաբուժություն. Իրական նիհարություն»:  Newsmax Health-ին տված հարազրույցում նա հայտարարել է, որ բարիաթրիկ վիրաբուժության մասին ամենամեծ մոլորություններից մեկն այն է, որ բարիաթրիան ճարպակալման վայրկենական լուծում է:

Բժիշկ Նիկոլսոնը բացատրում է, որ շատ գեր մարդկանց  դիետաներն ու վարժությունների  ծրագրերը առանձին-առանձին հազվադեպ են օգնում նիհարելու եւ առողջ քաշը պահպանելու հարցում: Շատերի համար քաշի կորուստը ի սկզբանե այդքան էլ դժվար չէ, բայց ամենամեծ խնդիրը կենսակերպի զգալի եւ երկարատեւ փոփոխությունն է, որպեսզի ժամանակի ընթացքում քաշը չվերականգնվի:

Մետաբոլիկ եւ բարիաթրիկ   վիրաբուժության Ամերիկյան միության տվյալների համաձայն, տարեկան 200 000 ամերիկացի կատարում է տարբեր բարիաթրիկ միջամտություններ: Քրիստիին կատարել են ստամոքսի վրա հատուկ օղակի տեղադրման վիրահատություն՝ 40-րոպեանոց միջամտություն, ինչի հետեւանքով սահմանափակվում է ընդունած սննդի քանակությունը:

Ստամոքսային բանդաժը սովորական վիրահատություն է, բայց այն ոչ միշտ է բարեհաջող լինում, ինչպես  բարիաթրիկ վիրաբուժության  մյուս տեսակները, ինչպիսիք են ստամոքսի մասնահատումը եւ ստամոքսի շունտավորումը: Ստամոքսի մասնահատումը ստամոքսի 75%-ի վիրահատական հեռացումն է ՝ ընդունվող սննդի քանակությունը սահմանափկելու համար:

Բժիշկ Նիկոլսոնն ասում է, որ բարիաթրիկ վիրահատության ճիշտ ընտրությունը կարող է  հիվանդի հաջողության բանալին լինել:

Բժիշկ Նիկոլսոնը նաեւ ասում է, որ  բարիաթրիկ վիրաբուժությունը շատ այլ առավելություններ ունի, ի տարբերություն քաշի նվազեցման  հասարակ մեթոդների: Շատ հետազոտություններ ապացուցում են, որ այն կանխարգելում է 2-րդ տիպի շաքարախտը:



© NEWS.am Medicine