Բժշկական գենետիկայի հարցերով սիմպոզիում՝ Հայ բժիշկների 4-րդ համագումարի շրջանակում

21:45   10 հունիսի, 2015

Հուլիսի 1-2-ը  Բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնում, Հայ բժիշկների միջազգային 4-րդ համագումարի շրջանակում, կկազմակերպվի սիմպոզիում՝ նվիրված  բժշկական գենետիկայի ոլորտին: Հրավիրվել են անվանի մասնագետներ, ովքեր աշխատում են տարբեր երկրներում՝ Ֆրանսիայում, Դանիայում, ԱՄՆ-ում: Հրավիրվածների թվում է նաեւ Ֆրանսիայի անվանի գենետիկ մաշկաբանը:

Հայաստանաբնակ բժիշկների համար տեղեկատվությունը կլինի յուրօրինակ: Ընտրվել են տարբեր ասպարեզներ, որոնք առնչվում են մոլեկուլային ախտորոշմանը, ցողունային բջիջների կիրառմանը: Վերջիններս համեմատաբար նոր ոլորտներ են Հայաստանի համար:

Միջոցառման կազմակերպիչներն են Բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնը եւ ԵՊԲՀ–ն։ Սիմպոզիումը տեղի կունենա Բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնում  Աբովյան փող. 34/3 , Երեւան, Հայաստան:

Մասնակիցները կստանան 5 շարունակական մասնագիտական կրթության կրեդիտ։

Կոնտակտային հեռախոս՝ +374 10 54 43 67։

 



© NEWS.am Medicine