1-ին Համահայկական արյունաբանական սիմպոզիումը՝ 4–րդ համագումարի շրջանակում

18:35   11 հունիսի, 2015

Հուլիսի 1–ին Հայաստանի 4–րդ միջազգային համագումարի շրջանակում տեղի կունենա «Արյունաբանության զարգացման ուղիները. կիզակետում` փոխպատվաստման եւ ինտենսիվ քիմիաթերապիայի նախադրյալները Հայաստանում» թեմայով 1-ին Համահայկական արյունաբանական սիմպոզիումը։

Սիմպոզիումը կանցկացվի «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում։ Կազմակերպիչն է  Հայկական արյունաբանական ասոցիացիան։

Սիմպոզիումի մասնակիցները կստանան 8 շարունակական մասնագիտական կրթության կրեդիտ։

Կոնտակտային հեռախոսահամարներ՝ +374 10 28 13 90, +37477 45 06 08։



© NEWS.am Medicine