16:37 16 հունիսի, 2015Քնի պակասը նույնքան վտանգավոր է սրտի համար, որքան ծխելն ու պասիվ ապրելակերպը, նշում են ԱՀԿ մասնագետնեչը: Քնի պակասը, նրանց խոսքով, երկու անգամ ավելի հավանական է դարձնում ինֆարկտը եւ 4 անգամ ավելի հավանական՝ ինսուլտը:
«Քնին շատ լուրջ է պետք վերաբերվել», - նշում է պրոֆեսոր Վալերի Գաֆարովը ԱՀԿ-ից, - դրա պակասը երկու անգամ ավելի հավանական է դարձնում ինֆարկտը եւ 4 անգամ ավելի հավանական՝ ինսուլտը: Քնի պակասը սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկի գործոն է, որը իր կարեւորությամբ չի զիջում ծխելուն, պասիվ ապրելակերպին եւ անառողջ սննդակարգին»:
Այս հետազոտությունը MONICA (տրենդերի եւ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման միջազգային մոնթորինգ) նախագծի մի մասն է: Հետազոտության հեղինակները ուսումնասիրել են 25-64 տարեկան 657 տղամարդկանց, որոնք նախկինում սիրտ-անոթային խնդիրներ չեն ունեցել: Բոլոր տղամարդիկ ապրում էին Նովոսիբիրսկում: Նրանց քնի որակը վերլուծվում է հետազոտության սկզբից՝ 1994 թվականից: Հաջորդ 14 տարիների ընթացքում գիտնականները ֆիքսում էին ինսուլտները, կաթվածները, եւ այլ սիրտ-անոթային հիվանդությունները:
Պարզվեց, որ մասնակիցների 63 տոկոսը, որոնք բախվել են կաթվածի հետ, նախկինում քնի հետ կապված խանգարումներ ունեին: Նորմալ քուն ունեցողների համեմատ՝ քնի պակաս ունեցող մարդիկ 2.3 տասնորդական անգամ ավելի հաճախ էին կաթված տանում եւ 4 անգամ հաճախ՝ ինսուլտ: Նշենք, որ ռիսկի այս գործոնը դառնալի է: