Բուժքույրական սատելիտային սիմպոզիում՝ 4–րդ Բժշկական համագումարի շրջանակում

19:42   16 հունիսի, 2015

2015 թվականի  հուլիսի 1–ին 4–րդ Բժշկական միջազգային համագումարի շրջանակում Երեւանում կանցկացվի բուժքույրական  սատելիտային սիմպոզիում «Միասին դեպի առողջ ապագա» թեմայով։

Այն տեղի կունենա Հայ Ավետարանչական Ընկերակցության կենտրոնում՝ Երեւան, Բաղրամյան 18 հասցեով։

Սիմպոզիումի մասնակիցները կստանան շարունակական մասնագիտական կրթության 4 կրեդիտ։

Սիմպոզիումի կազմակերպիչներն են՝ ՀՀ Բուժքույրերի Միավորումը եւ Հայ Ամերիկյան Բուժքույրերի Միությունը։

Կոնտակտային հեռախոս՝ +374 91 55 24 26։



© NEWS.am Medicine