Ուսանողական կոնֆերանս՝ 4–րդ Բժշկական համագումարի շրջանակում

22:38   16 հունիսի, 2015

2015 թվականի հուլիսի 1–ին  4–րդ Միջազգային բժշկական համագումարի շրջանակում Երեւանում տեղի կունենա Բժշկական ուսանողների եւ երիտասարդ բժիշկների կոնֆերանս։

Այն կանցկացվի Երեւանի պետական բժշկական համալսարանի կապույտ դահլիճում։

Կազմակերպիչներն են ԵՊԲՀ Ուսանողական գիտական ընկերությունը, Ռուսաստանի հայ բժիշկների ասոցիացիան, Երիտասարդ բժիշկների Հայկական Ասոցիացիան, Medical House բժիշկների ակումբը։

Կոնտակտային հեռախոսահամրներն են՝ +374 55 01 68, +374 77 35 13։

 



© NEWS.am Medicine