15:49 19 հունիսի, 2015Ծխելը թոքերի քաղցկեղի զարգացման միակ պատճառը չէ: Պարզվում է, որ տարածված քնաբեր դեղամիջոցները՝ վալիումի ու քսանակսի նման, նույնպես կարող են ավելի հավանական դարձնել այս քաղցկեղը մի ամբողջ երեք անգամ: Այս մասին են պատմում Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Մեծ Բրիտանիայի գիտնականները:
Ավելի քան 300 հազար մարդկանց ներառող հետազոտությունը ցույց տվեց, որ քնաբերի կանոնավոր ընդունումը կապված է ոչ միայն թոքերի քաղցկեղի, այլ նաեւ բերանի, քթի եւ կոկորդի մեջ չարորակ գոյացությունների առաջացման հետ: Ընդ որում՝ ինչքան շատ քնաբեր է ընդունում մարդը, այդքան ավելի մեծ է վտանգը: Օրինակ, հետազոտության արդյունքների համաձայն, այս դեղորայքը շաբաթական երկու անգամ ընդունող մարդկանց մոտ 2.5 անգամ ավելի հավանական էր դառնում թոքերի քաղցկեղի առաջացումը:
Այս խմբին դասվոց առավել տարածված դեղերից են քսանակսը, տեմազեպամը, վալիումը: