14:51 30 հունվարի, 2014Վարակների դեմ պայքարող հակաբիոտիկները վերջին 100 տարվա ընթացքում մեծագույն բժշկական ձեռքեբերումներից մեկն են: Բայց առողջապահության ոլորտի շատ փորձագետներ նախազգուշացնում են, որ մենք մուտք ենք գործել հետհակաբիոտիկային դարաշրջան, որտեղ դեղակայուն «սուպերմանէները» սպառնում են մեր առողջությանը եւ տնտեսությանը:
Մեր սննդամթերքները եւ այն, թե մենք ինչպես ենք օգտագործում հակաբիոտիկներն ու հակաբակտերիալ մթերքները, կարող են խնդրի մի մասը լինել, նշում է Քլիվլենդի կլինիկան։
Բնության մեջ տեղի են ունենում գենետիկ մուտացիաներ: Մանրէային գեները արագ մուտացիայի են ենթարկվում միլիոնավոր տարբեր համակցություններով: Երբեմն նրանք այնպիսի համակցություն են կազմում, որկարողանում են հարմարվել շրջակա միջավայրի այնպիսի փոփոխություններին, ինչպիսին է հակաբիոտիկի առկայությունը: Երբ դա տեղի է ունենում, ողջ են մնում միայն մուտացիա ունեցող բջիջները: Հակաբիոտիկների հանդեպ կայուն բջիջները շատ արագ են բազմանում, դառնում ավելի ուժեղ, իսկ հաճախ նաեւ մահացու:
«Նախքան հակաբիոտիկ ընդունելը հարցրեք ձեր բժշկին, արդյոք դուք դրա կարիքն ունեք», - խորհուրդ է տալիս Փոլ ԴիԿորլետոն՝ Լերների գիտահետազոտական ինստիտուտի բժշկական գիտությունների թեկնածու:
Ցավոք, շատ հիվանդներ հակաբիոտիկներ են ընդունում վիրուսային վարակների բուժման համար: Հակաբիոտիկները չեն ազդում այս հիվանդությունների վրա, բայց ըստ 2012 թվականի հետազոտության, ամերիկացիների 36%-ը կարծում են, որ հակաբիոտիկները կարող են բուժել մրսածությունը: Այս մոլորությունը վտանգավոր է: Հակաբոտիկների չարաշահումը կարող է դեղորայքային կայունության հանգեցնել ոչ միայն հակաբիոտիկն ընդունողի այլ նաեւ հասարակության շրջանում:
Այնուամենայնիվ, որոշ հետազոտողներ մշակում են հակաբիոտիկների հաջորդ սերունդները՝ ուսումնասիրելով եւ կիրառելով մեր բնական պաշտպանական մեխանիզմները:
Օրինակ Լերների գիտահետազոտական ինստիտուտի գիտությունների թեկնածու Քերոլ դե լա Մոտտը բացահայատել է, որ հիալուրոնաթթուն (ՀԹ), որը մարդկային կաթի մեջ պարունակվող բնական նյութ է, պաշտպանում է աղիների բակտերիալ վարակներից: Նա նաեւ բացահայտել է, որ ՀԹ պաշտպանում է եւ սալմոնելայից՝ երբեմն մահացու մանրէից, որը կապված է սննդային թունավորումների հետ:
Քանի որ ՀԹ բնական նյութ է, մանրէները հավանաբար տոլերանտություն կամ կայունություն չեն զարգացնում դրա հանդեպ:
Վերջերս այլ հակամանրէային պեպտիդներ էլ են հայտնվել ուշադրության կենտրոնում պոտենցիալ կլինիկական կիրառության համար: Ներկա պահին ուսումնասիրվում են ավելի քան 2000 պեպտիդ: Պիտսբուրգի համալսարանի հետազոտողների խումբը լաբորատորիայում մշակել է հակամանրէային պեպտիդներ եւ ցույց է տվել, որ նրանք կարող են սպանել բազմակի դեղորայքային կայունություն ունեցող պաթոգեն միկրոօրգանիզմներին: Այս նորաստեղծ պեպտիդները կարող են կենսունակ այլընտրանք առաջարկել դասական հակաբիոտիկներին: