Գտնվել է մազերի աճեցման նոր մեթոդ

15:44   30 հունվարի, 2014

Առաջին անգամ Փենսիլվանիյաի Հանալսարանի Պերելման բժշկական դպրոցի հետազոտողները կարողացել են վերցնել մարդու մաշկի ցողունային բջիջները եւ վերափոխել դրանք մազերի ֆոլիկուներ առաջացնող բջիջների:Այնուհետեւ այս բջիջները փոխպատվաստել են մկներին, ինչի արդյունքում նրանց մաշկը դարձել է մարդու մաշկի նման: Մկների մոտ վերջիվերջո փոքրիկ մազեր են աճել:

Հետազոտության արդյունքները հրապարակված են Nature Communications ամսագրում:

Հետազոտողները սկսել են մաշկի ֆիբրոբլաստներ կոչվող բջիջների օգտագործումից: Նրանք երեք գեն են ավելացրել, որպեսզի դրանք վերափոխեն խթանված պլյուրիպոտենտ ցողունային բջիջների (ԽՊՑԲ): Այս ցողունային բջիջներն ունակ են վերափոխվել ամբողջ մարմնում գտնվող  այլ բջիջների, հաղորդում է CBS News-ը:

Պերելմանի բժշկական դպրոցի բժշկության եւ մաշկաբանության լաբորատորիայում ախտաբանության պրոֆեսոր , դոկտոր Կսավյե Կսյուն հաղորդել է, որ այս բջիջները կարելի է օգտագործել ոչ միայն մազերի աճեցման, այլ նաեւ վերքերի բուժման եւ կոսմետիկայի մեջ:

 

 



© NEWS.am Medicine