Հայաստանի 4-րդ Միջազգային բժշկական համագումարի բացումը տեղի կունենա Օպերայի թատրոնում

21:33   25 հունիսի, 2015

Հայաստանի 4-րդ Միջազգային Բժշկական Համագումարի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2015թ հուլիսի 1-ին, ժամը 19:00-ին, Երեւանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Համագումարի բացման արարողությանը կհաջորդի «Հայաստանի բուժաշխատողի օրը» միջոցառումը, որն արդեն տարիներ շարունակ հանդիսավոր նշվում է ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ:

Միջոցառման պաշտոնական մասից հետո տեղի կունենա համերգային ծրագիր՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասնակցությամբ, դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

 

 



© NEWS.am Medicine