Թոքի քաղցկեղն ախտորոշվում է շնչառական թեստի միջոցով

23:51   30 հունվարի, 2014

Նոր հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են  թոքերում կասկածելի ախտահարումներ ունեցող մարդկանց արտաշնչած օդը:  Կենտուկկի նահանգի Լուիսվիլի համալսարանի կողմից մշակված հատուկ սարքավորման միջոցով հետազոտողները փնտրել են կարբոնիլամին կոչվող քաղցկեղի համար բնորոշ նյութը:

Կարբոնիլամինի բարձր մակարդակները 95 % թեստերում կանխատեսել են թոքի քաղցկեղ: Կարբոնիլամինի նորմալ մակարդակները 80% թեստերում բացահայտել են բարորակ գոյացություններ:

«Հիվանդներին թոքերի կասկածելի զանգվածը ախտորոշելու համար ցավոտ բիոպսիայի հետազոտությանը ուղարկելու փոխարեն, ինչպես ցույց է տվել մեր հետազոտությունը, կարելի է արտաշնչվող օդի միջոցով որոշել, թե որ հիվանդներին է պետք անհապաղ ուղարկել վիրահատության»,- ասել է հետազոտության հեղինակ, Լուիսվիլի համալսարանի դոկտոր Մայքլ Բուսամրան:

 

 

 



© NEWS.am Medicine