4-րդ բժշկական համագումարի շրջանակում տեղի կունենա 16 սաթելիտային սիմպոզիում

15:23   30 հունիսի, 2015

4-րդ բժշկական համագումարի շրջանակներում կազմակերպվել են 16 սաթելիտային սիմպոզիումներ եւ մի քանի կլոր սեղան: Համագումարի մասնակիցները թիվը կազմում է 450-500 մարդ, իսկ սիմպոզիումների մասնակիցների հետ միասին այս թիվը կկազմիվ ավելի քան 2000: Սա աննախադեպ թիվ է, հունիսի 30-ին լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում հայտնեց համագումարի կազմկոմիտեի նախագահ Արա Բաբլոյանը:

Նրա խոսքով՝ Համագումարի մասնակցիների աշխարհագրությունը ընդլյանվում է, 4-րդ համագումարին կմասնակցեն բժիշկներ 16 երկրներից՝ ներառյալ Քաթարը, Թուրքիան, Ավստրալիան, եւ նրանք միայն հայեր չեն:

Արա Բաբլոյանը նշեց նաեւ, որ սատելիտային սիմոպիզումներին մասնակցելը, ի տարբերությունը Համագումարին մասնակցելուց, անվճար է, իսկ մասնակցիները կստանան շարունակական մասնագիտական կրթության կրեդիտներ:

Հայաստանի բժիշկները մասնակցության համար պետք է վճարեն $250, իսկ օտարերկրյա մասնագետները՝ $500, սակայն տեղի բժիշկների համար վճարում են հիմնականում բուժհաստատությունները, հայտնեց Արա Բաբլոյանը:

Բաբլոյանը նշեց նաեւ, որ Համագումարի նստաշրջաններից մեկը նվիրված կլինի հանրային առողջախխահության հարցերին՝ մասնավորապես, քննարկվելու ալյուրի հարստցամն հարցը:

4-րդ միջազգային բժշկական համագումարը տեղի կունենան Հայաստանում՝ «Մարիոթ» հյուրանոցում՝ հուլիսի 2-4-ը: Համագումարի պաշտոնական բացումը տեղի կունենան հուլիսի 1-ին՝ 19:00-ին Օպերայի եւ բալետի ազգային թատրոնում: Համագումարի շրջանակներում սաթելիտային սիմպոզիումները տեղի կունենան հուլիսի 1-4-ը: Սիպմոզիումների մասին մասին հավելյալ տեղեկություններ կարող եք ստանալ մեր կայքում՝ օրացույց բաժնում: 



© NEWS.am Medicine