Հայաստանում վերարտադրողական բժշկության ոչ բոլոր միջոցներն են օգտագործվում

20:34   3 հուլիսի, 2015

Աշխարհում վերարտարդողական բժշկության բազմաթիվ միջոցներ են կիրառվում: Սակայն, ցավոք, ոչ բոլոր այդ միջոցները հասանելի են Հայաստանում: Այս մասին NEWS.am Medicine-ին պատմեց վերարտադրողական բժշկության մասնագետ Վիգեն Սեֆիլյանը (ԱՄՆ, Կալիֆորնիա):

Օրինակ, նրա խոսքով, այստեղ դեռևս չեն օգտագործվում արտարգանդային բեղմնավորման որոշ տեխնոլոգիաներ: Իհարկե, ԱՄԲ-ն այստեղ արվում է, և շատ արդյունավետ, սակայն կան տեխնիկաներ, որոնք Արևմուտքում միանգամայն այլ կերպ են օգտագործվում:

Օրինակ, էմբրիոնի գենետիկական սքրինինգը մինչև իմպլանտացում: Դաատ կարևոր քայլ է, որի ընթացքում կարելի է ուսումնասիրել էմբրիոններն ու ընտրել լավագույնները, որոնք էլ այնուհետև կիմպլանտացվեն ապագա մայրիկին: Իհարկե, ոչ բոլոր բժիշկներն են ուշադրություն դարձնում էմբրիոնների արտաքին տեսքի վրա միայն, սակայն դրանք ուսումնասիրվում են մոլեկուլյար մակարդակով, նշեց մասնագետը:

Այսպիսի տեխնիկաները, նրա խոսքով, արդեն իսկ ակտիվորեն օգտագործվում են զարգացած երկրներում: Հայաստանում դրանք, ցավոք, բացակայում են, սակայն բժիշկը հույս է հայտնում, որ մի քանի տարվա ընթացքում այդ հարցը կլուծվի:

Հարկ է նշել, որ ժամանակից տեխնոլոգիաներից Հայաստանում հասանելի չէ նաև վերարտադրողական օրգանների հյուսվածքների սառեցումը՝ չնայած նրան, որ արդեն իսկ հաջողությամբ սառեցնում են սերմնաբջիջները, ձվաբջիջները և էմբրիոնները:

4-րդ միջազգային բժշկական համագումարի ընթացքում Վիգեն Սեֆիլյանը հանդես եկավ դասախոսությամբ և պատմեց վերարտադրողական բժշկության ոլորտում վերջին ձեռքբերումների և դրա զարգացման միտումների մասին: Վերջին ժամանակներս, նրա խոսքով, բժշկություն հեղափոխական փոփոխություններ է ապրել: Նա խատմեց նաև այն մասին, թե ինչպես են այս ոլորտի գործերը Հայաստանում, այն մասին, «թե որտեղից ենք մենք եկել և որտեղ ենք գնում»:



© NEWS.am Medicine