Կեռասն երիտասարդացնում է օրգանիզմը

23:47   11 հուլիսի, 2015

Կեռասն օգնում է ավելի երկար պահպանել երիտասարդությունը, այն բարելավում է նյութափոխանակության գործընթացները օրգանիզմում, ամրապնդում իմունիտետն ու պաշտպանում քաղցկեղից: Այս մասին են հայտնում Միչիգանի համալսարանի մասնագետները:

Կեռասի դրական ազդեցությունը օրգանիզմի վրա գիտնականները բացատրում են դրանում կենսաբանորեն ակտիվ նյութերի պարունակության բարձր մակարդակով:

«Այն օգնում է օրգանիզմին ազատ ռադիկալների դեմ պայքարում, որոնք ստիպում են մեզ ծերանալ ու ավելի ծեր երեւալ», - բացատրում են մասնագետները:

Նշենք, որ Միչիգանի համալսարանի մասնագետները միակը մասնագետները չեն, որոնք կեռասը սուպերմթերք են անվանում: Տաֆտսի համալսարանի գիտնականները եւս կարծում են, որ կեռասում ավելի շատ հակաօկսիդանտներ են պարունակվում՝ այլ հատապտուղների համեմատ:

Մասնագետների խոսքով՝ բալն ու կեռասը հագեցած են B խմբի վիտամիններով, որոնք դրական են անդրադառնում նյարդային համակարգի, մաշկի, մազերի ու եղունգների վրա:

Կեռասը նաեւ առանձնանում է կալիում պարունակության բարձր մակարդակով, որը կարգավորում է օրգանիզմում հեղուկի պարունակությունը եւ զարկերակային ճնշումը: Բացի այդ՝ բալն ու կեռասը պարունակում են նաեւ բազմաթիվ կումարիններ՝ իմունիտետն ամրապնդող նյութեր: 



© NEWS.am Medicine