Ծխելն ավելի հավանական է դարձնում հոգեկան խանգարումները

22:43   10 հուլիսի, 2015

Ծխելն ավելի հավանական է դարձնում հոգեկան խանգարումների՝ մասնավորապես, պսիխոզների ու շիզոֆրենիայի հավանականությունը: Այս մասին են հայտնում Լոնդոնի թագավորական քոլեջի գիտնականները:

Նրանց խոսքով՝ նիկոտինը ազդում է հաճույքի նկատմամբ ուղեղի ռեակցիայի վրա, ինչը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների:

Ավելի վաղ մասնագետներն արդեն իսկ ուշադրություն են դարձրել այն հանգամանքի վրա, որ հոգեկան խանգարումներ ունեցողների շրջանում շատ են ծխողները, սակայն այն ժամանակ ընդունված էր կարծել, որ հենց հոգեկան խանգարումն է կախվածության պատճառը:

Սակայն Լոնդոնի թագավորական քոլեջի գիտնականներն առաջին անգամ են ապացուցել, որ իրականում ամեն ինչ այդպես չէ, եւ ծխելը բացասաբար է անդրադառնում հոգեկան համակարգի վրա: Գիտնականները 290 հազար պացիենտներին վերաբերվող տվյալներ են վերլուծել եւ պարզել, որ պսիխոզների զոհերը ավելի հաճախ են ծխում, քանի որ հենց այդ վնասակար սովորությունն է (գենետիկայի ու արտաքին գործոնների հետ մեկտեղ) հանգեցրել հիվանդության զարգացմանը:

Իսկ 17 հազար ծխողներին ու 273 հազար չծխողներին վերաբերվող վիճակագրությունը ցույց տվեց, որ պսիխոզների հետ բախված մարդկանց 57 տոկոսը ծխող են: Պսիոխոզով տառապողները երեք անգամ ավելի շատ են ծխում՝ նմանատիպ խնդիր չունեցողների համեմատ: Ի վերջո, ծխեկշլը արագացնում է պսիխոզի զարգացումը մոտ մեկ տարով: 



© NEWS.am Medicine