18:26 1 փետրվարի, 2014Սոլյարիում արեւայրուքի հետեւանքով առաջացող քաղցկեղային հիվանդությունների քանակությունը յուրաքանչյուր տարի գերազանցում է թոքի քաղցկեղի դեպքերը, որոնք վերագրվում են ծխելուն: Այպսիսին են նոր հետազոտության տվյալները:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), բժիշկների ամերիկյան ասոցացիան եւ մաշկաբանների ամերիկյան ասոցացիան վերջին տարիներին դեմ են հանդես եկել սոլյարիում արեւայրուքին:
ԱՀԿ-ի աշխատանքային խումբը 2007 թվականին ցույց է տվել, որ մինչեւ 30-տարեկան սոլյարի այցելողները 75%-ով ավելի շատ են հակված եղել մաշկի քաղցկեղի ամենավտանգավոր տեսակի՝ մելանոմայի զարգացմանը:
Նախորդ հետազոտությունները փորձել են գնահատել առանձին երկրներում արեւայրուքի ներքին սարքավորումների ազդեցությանը ենթարկված մարդկանց թիվը, բայց բժիշկ Էլենի Լինոսը եւ նրա գործընկերները որոշել են գնահատել իրավիճակը ամբողջ աշխարհում։ Սան-Ֆրանցիսկոյի Քալիֆորնիայի համալսարանի մաշկաբան Լինոսը հետազոտությանը ավագ հեղինակը է։
Նոր ուսումնասիրության համար, հետազոտողները 88 նախորդ հետազոտությունների շրջանակներում հավաքել են 1986-ից 2012 թթ ընկած ժամանակահատվածի տվյալները: Հետազոտողները ներառել են ԱՄՆ-ի, Ավստրալիայի եւ Արեւելյան եւ Արեւմտյան Եվրոպայի 14 երկների գրեթե 500 հազար մարդու տվյալներ:
Հետազոտողները հաշվարկել են, որ տարեկան բազալ եւ հարթբջջային քաղցկեղի մոտավորապես 419 000 եւ մելանոմայի գրեթե 11000 դեպք կապված են սոլյարիում արեւայրուքի հետ:
Համեմատության համար JAMA մաշկաբանների մասնագետներն ասում են, որ հետազոտության մեջ ներգրավված նույն երկրներում ծխելու հետ կապված է թոքի քաղցկեղի տարեկան 363 000 դեպք: