Ո՞ր դիետան է լավ

20:51   1 փետրվարի, 2014

Այս հարցի պատասխանը ստանալու համար երկու 35-ամյա միաձվանի երկվորյակ-բժիշկներ իրականացրել են երկու թեստ: Քրիս եւ Քսան վան Տուլլեկենները իրականացրել են մեկ ամիս տեւողությամբ փորձարկում, հաղորդում է the Daily Express-ը:

Այն ժամանակ, երբ Լոնդոնի համալսարանական քոլեջի  հիվանդանոցի բժիշկն անցել է ճարպերի ցածր պարունակությամբ եւ ածխաջրերի բարձր պարունակությամբ դիետայի, Քսանը՝ Նյու Յորքի Ֆորդհեմի համալսարանի Հումանիտար գիտությունների ինստիտուտի տնօրենը, ընտրել է ճարպերի բարձր եւ ածխաջրերի ցածր պարունակությամբ դիետա:

Համաձայն հոդվածի, որը Քսանը հրապարակել է The Daily Mail-ում, երկու եղբայրներն էլ նիհարել են, բայց Քսանը մի քիչ ավելի շատ է նիհարել՝ մեկ ամսվա ընթացքում նա կորցրել է ինը ֆունտ:

Եզրակացության մեջ եղբայրները հաստատել են, որ սննդակարգից բաղադրիչներից մեկի՝  ճարպի կամ շաքարի, հեռացումը  նիհարելու խնդրի լուծում չէ: Բացի դրանից, բրիտանացի երկվորյակները եզրահանգման են եկել, որ քաշի ավելացման հարցում իրական չարագործներն են վերամշակված սննդամթերքները,  որևոնց մեջ առկա է ճարպերի եւ շաքարի բարձր պարունակությամբ համակցություն:

 

 



© NEWS.am Medicine