Ինչու՞ են գարշահոտում ոտքերը եւ ինչպես պայքարել դրա դեմ

20:07   19 հուլիսի, 2015

Շոգ եղանակին շատ մարդկանց ոտքերը սկսկում են քրտնել եւ գարշահոտել: Քիմիկոսների ամերիկյան ասոցիացիայի նոր տեսանյութը բացատրում է ոտքի գարշահոտության պատճառներն ու նույնիսկ խորհուրդներ տալիս, թե ինչպես պայքարել դրա դեմ:

Պարզվում է, որ մաշկի ու կոշիկների կաշվի մակերեսին բակտերիաներ են ապրում, որոնք սնվում են քրտինկով եւ գարշահոտող թթու արտադրում: Մեր ողջ մարմինը պատված է քրտնարտադրող գեղձերով, իսկ ոտքերի վրա դրանք ավելի շատ են, քան մարմնի մյուս հատվածներում: Ինքը քրտինկը հոտ չունի, սակայն այն սնուցում է բակտերիաները, որոնք էլ անդուր հոտի պատճառ են դառնում:

Այս բակտերիաները, մասնագետի խոսքով, պրոպանաթթու են արտադրում, մեթանտինոլ եւ այսպես կոչված իզովալերիանային թթու: Մեթանտիոլը ծծմբի ու պանրի հոտ ունի, իսկ պրոպանաթթուն՝ ինչ-որ փչացած ու թթու սննդամթերքի:

Գարշահոտությունից ազատվելու համար պետք է վերահսկել քրտինկը, մաշկի վրայի մահացած բջիջներն ու բակտերիաները, նշում են մասնագետները: Նրանք խորհուրդ են տալիս.



© NEWS.am Medicine